|
|
Բ
Ն ՈՒ Թ Ա Գ Ի
Ր
Եվրոպան և
Արարատի
երկիրը
Աշխարհագրությունը և
պատմությունը

Արարատ լեռը` Հայկական բարձրաշխարհի
գագաթը
Հայաստանը հստակ լեռնային
բարձրավանդակ
է Կովկասյան
լեռների
հարավային
մասում,
որի գագաթնակետը
Աստվածաշնչյան
Արարատ
լեռն է: Այստեղ
է ձևավորվել
հայ ազգը,
և բնակվել
իր բնօրրանում
հազարավոր
տարիներ
ի վեր:
Այնուամենայնիվ,
անցյալ
ժամանակներում
հայկական
թագավորությունները
ծավալվել
են իրենց
բնօրրան
բարձրավանդակից
այն կողմ,
մինչև
Միջերկրական
և Կասպից
ծովերը: Այս բարձրավանդակում
ապրող
ժամանակակից
ժողովուրդներից
ոչ մեկը
հայերից
հինավուրց
չէ: Ներկա
պետություններից`
Հայաստանի
Հանրապետությունը
և Լեռնային
Ղարաբաղը,
կամ, եթե
նշենք,
իր ճիշտ
պատմական
անունը`
Արցախը, ձևավորվել
են բարձրավանդակի
արևելյան
մասում:
Եվրոպական քաղաքակրթությունը
և իր մշակութային
սահմանները
Մ.Թ. 1-ին դարի հայկական
տաճար,
Գառնի, Հայաստանի
Հանրապետություն
Ներկայումս, հայկական բարձրավանդակի հայաբնակ տարածքը Եվրոպական մշակութային սահմանների մաս է կազմում: Նշված սահմանները գրկաբաց են ընդունել եվրոպական քաղաքակրթությունը, որ հակիրճորեն, բայցև դիպուկ ձևով կարելի է բնութագրել հետևյալ վեց բնորոշումներով.
- ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ,
-
ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ շրջան,
- ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ
շրջան,
որ ներառնում
և համախմբում
է անցյալը`
միաժամանակ
նոր չափանիշներ,
մշակույթներ
ու ազգեր
հիմնելով,
- ՎԵՐԱԾՆՆԴԻ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ,
որը գործնականորեն
հղկում
և զարգացնում
է դրա
բոլոր
հատկանիշները,
- ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ,
որ քննում
է անցյալը
և համատեղում
է նոր
գաղափարներն
ու նոր
հայտնագործությունները
ռացիոնալ
մտքի
հետ,
- և վերջապես,
քաղաքակրթությունր
նշանակալիորեն
առաջ
է մղվում ԱՐԺԵՔՆԵՐԻ
մի փնջով,
որոնց
համար մարդիկ
դարերով
պայքարել են:
Պատմությունը ցույց է տվել, որ
վերոնշյալ
վեց բնորորշումների
տարբեր
մասնաբաժինները
տարածվել
են առանձնահատուկ
ժամանակաշրջաններում
և ուրույն
արագություններով:
Եվրոպայի մշակութային սահմանները ճշգրտորեն կարելի է դասակարգել իբրև Եվրոպական քաղաքակրթությանը պատկանող ժողովուրդներին ներառնող, բացառությամբ որոշ փոքրամաս ներառուկների: Աշխարհագրական տեսակետից, սա անընդմեջ մայրցամաքային հողատարածք է` իր կղզիներով: Երկայնակի ուղղությամբ այն ձգվում է Գիբրալթարի նեղուցից մինչև Վլադիվոստոկ, իսկ ուղղաձիգորեն` Սկանդինավիայից Հայաստան: Վերջինիս մայրցամաքային սահմանագծերը ամենահարավային մասում են և դրանով իսկ խոշոր նշանակություն ունեն, բայցև վտանգ են ներկայացնում իր համար:
Իրոք, անցյալը պարզորեն ցույց է տվել, որ աշխարհագրական դիրքի պատճառով, գտնվելով մարդկության զարգացման առաջնագծում, փոքր ազգերը ինչպես Հայաստանը շատ է տուժել, նույնիսկ երբեմն հասնելով գործնականորեն վերանալու սպառնալիքի եզրին:
Արդյունքում, կարելի է ասել, որ
Հայաստանը
և հայերը
ենթարկվել
են աշխարհում
մարդկային
իրավունքների
հավանաբար
վատթարագույն
ոտնահարումներին,
բայց
ինչ-որ
կերպ
կարողացել
են գոյատևել:
Հետևաբար, փոքր ժողովուրդներն
ու ազգային
փոքր
պետությունները,
հատկապես
նրանք,
որոնք գտնվում
են վերոնշյալ
վտանգավոր
աշխարհաքաղաքական
ոլորտում
կամ ենթակա
են բնակչության
բռնի
տեղահանման, գուցե
շատ ավելի
մեծ օգնության
կարիք
ունենան, երբ նրանց
նկատմամբ
ոտնձգություններ
ու բռնություններ
են կատարվում:
Ռիսկային
խմբի
մեջ կարող
են մտել
անհատներ,
խմբեր,
և ինչու ոչ`
նաև ամբողջ
ազգեր:
ՈՒստի, մարդկային
իրավունքները
պաշտպանող
կազմակերպությունների
համար,
մասնավորապես
նշված
մարդկանց հետ աշխատողների
համար,
պատշաճ է նման զարգացումներն
ուշադիր
դիտարկելը
և անհրաժեշտ
դեպքում
պատրաստ լինել վատթարին:
Կանխիչ
գործողությունների
կիրառումը,
նույնիսկ
նախքան
հիմնախմդիրների
առաջ
գալը,
օգտակար
է բոլոր
կողմերի համար:
|
|