|
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
-
Զարգացնել
անցյալ դեպքերի,
ժամանակակից
հարցերի և
ապագա զարգացումների
անշահախնդիր
ուսումնասիրությունը,
հետազոտումը
և վերլուծությունը`
հայերի մարդկային
իրավունքների
տեսանկյունից,
ներառելով,
բայց չսահմանափակելով,
ազգագրական,
տնտեսական,
աշխարհագրական,
պատմական,
իրավական,
ռազմական,
քաղաքական,
կրոնական,
լեզվական,
հասարակական
և մշակութային
հարցերը:
-
Զարգացնել
հայերի, ինչպես
նաև այլ քաղաքական,
կրոնական,
էթնիկական
կամ սոցիալական
խմբերի մարդկային
իրավունքների
պաշտպանումը,
եթե նշված
խմբի մարդկային
իրավունքները
ուղղակի կամ
անուղղակի
կերպով անհրաժեշտ
են հայերի
մարդկային
իրավունքների
ամրապնդման
համար:
-
Հետևել,
զարգացնել,
պահպանել և
ամրապնդել
հայերի մարդկային
իրավունքները
Եվրամիությունում
և այն երկրներում,
որ պաշտոնապես
ձգտում են
ներգրավվել
Եվրամիության
մեջ: Սրա նպատակը
հայերի մարդկային
իրավունքների
պաշտպանումն
է, ներառելով,
բայց չսահմանափակելով
նրանց հավաքական
ինքնություն
ունենալու
իրավունքը:
-
Դյուրացնել
մարդկային
իրավունքների
պաշտպանման
նպատակով իրավական
ծառայություններին
դիմելու հնարավորությունների
ընձեռումը
անհատական
կամ հավաքական
հայերի համար`
Հայաստանի
Հանրապետությունում
և նրա հարևան
երկրներում,
ինչպես նաև
հավաքական
հայերի համար`
ամբողջ աշխարհում:
-
Սկզբնավորել
և ներգրավվել
ամեն տեսակի
հրատարակչական,
տպագրական,
տպագրական
նյութերի բաշխման,
տարբեր լեզուներով
մամուլի մաս
կազմելու,
և թարգմանչական
այնպիսի ծրագրերի
աշխատանքներում,
որ կապված
են հայերի
ինքնության,
հայերի մարդկային
իրավունքների
պաշտպանումը:
-
Տրամադրել
գումարներ
և աջակցություն
ակադեմիական
աշխատողներին,
հեղինակներին,
հետազոտություններ
կատարողներին,
ինչպես նաև
համալսարանների
ֆակուլտետներին,
ուսումնական
հաստատություններին
և գրադարաններին`
հայերի ինքնության
պահպանման
կապակցությամբ`
ներառելով,
բայց չսահմանափակելով
հայերի մարդկային
իրավունքների
պահպանումը:
Դրամական աջակցության
դիմումները
պահանջում
են ծրագրի
նպատակահարմարության
հիմնավորում:
-
Կազմակերպել
համաժողովներ,
դասընթացնել,
ցուցահանդեսներ,
դասախոսություններ,
ներկայացուցչություններ
և սեմինարներ`
նվիրված հայերի
ինքնության
պահպանման
հարցերին`
ներառելով,
բայց չսահմանափակելով
հայերի մարդկային
իրավունքների
պաշտպանության
հարցը:
|