French version

Արարատ լեռ. Հայաստանի զենիթը  
Զեկույցներ և փաստաթղթեր

«Արարատ Ժառանգության» հաղորդագրությունը Քաշաթաղի Համաժողովին,

մարտի 28-30, 2008 թ.

Ներկայացրել է մեր կենտրոնի տնօրեն պարոն Բագրատ Նազարյանը:

 

Նախ ուզում եմ ամենայն հաջողություն մաղթել համաժողովին:

Մենք կցանկանայինք 3 կետ նշել.

 

1. Հայաստանի ու Արցախի Կառավարությունները պետք է մշտականորեն վերջ դնեն Ադրբեջանին տարածքներ հատկացնելու վերաբերյալ խոսակցություններին` թե հրապարակայնորեն և թե մասնավոր կարգով: Այսպիսի դիրքորոշումը զգալիորեն բարոյալքում է Հայաստանի բնակչությանը, նվազեցնում այդ տարածքում կատարվելիք ներդրումների մակարդակը և չի նպաստում տարածքի վերաբնակեցմանը: Դա նաև բացասական է անդրադառնում այս տարածաշրջանում եվրոպական և իրանական արժեթղթերի ներդրումների վրա: Հետևաբար, հնարավորության դեպքում, բանակցությունները պետք է աստիճանաբար տանել Նախիջևանի, Արծվաշենի և Հյուսիսային Շահումյանի տարածքների վերականգնման ուղղությամբ:

 

2. Ի պատասխան վերջերս ամբողջ աշխարհում գյուղատնտեսական ապրանքների զանգվածային թանկացմանը, անհրաժեշտ է այնպիսի եկամտաբեր գյուղատնտեսական ապրանքների ցանք կատարել, ինպիսիք են ցորենը և արևածաղիկը` հիմնականում արտահանման նպատակով: Դրանց համար Իրանում շատ մեծ շուկա գոյություն ունի: Այդ դեպքում եկամուտը կլինի դոլարով:

 

3. Հայերը, ներառյալ հայկական համայնքը, քիչ թվով բանիմաց մասնագետներ ունեն գյուղատնտեսական ոլորտում: Անհրաժեշտ է զարգացնել զանգվածային գյուղատնտեսությունը և արտասահմանից հրավիրել մասնագետ ընկերությունների, հավանաբար` Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից: Այդպիսով, ընդլայնված ներդրումների շնորհիվ հայկական տարածքները զգալիորեն կշահեն: Այդուհանդերձ, կպահանջվի անվտանգ և հաստատուն իրավական ու առևտրային դաշտի առկայություն, ինչպես նաև գործնական տրանսպորտային համակարգ:

 

Հ ա վ ե լ վ ա ծ

Նախիջևանը ու ճանապարհների հաղորդակցության հնարավորությունները

Հայկական բարձրավանդակի արևելյան մասը իր լեռնային կառուցվածքով դժվարություններ է առաջացնում հարավային ու հյուսիսային մասերի տրանսպորտային հաղորդակցման համար: Միակ իրական ուղին Նախիջևանի միջով է, որը Հայկական բարձրավանդակի անբաժան մասն է կազմում: Հետևաբար, պետք է աշխատել այն վերականգնելու  ուղղությամբ:

 

Թոնի Քահվե

Նախագահ

“Արարատ Ժառանգություն”

Մարտի 26, 2008 թ.


 

Արարատ  Ժառանգություն,  2006/2010  թվական:  Բոլոր  իրավունքները  վերապահված  են:  Կարևոր  նշում.  Նախքան  Արարատ  Ժառանգություն ՍՊԸ կողմից անհրաժեշտ ֆոնդերի ձեռքբերումը, որոնց բավարար լինելու որոշումը վերապահված է միայն իրեն, կազմակերպությունն, ի դեպ, իրեն է վերապահում միայն հայտնի և հավաքական հայերի մարդկային իրավունքների հարցերը դիտարկելու իրավունքը: Այս կայքի պատրաստման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: