ՄԹԱ 95թ. Հայկական դրամ – Արարատ Ժառանգություն
 
Կարդալ մանրամասն
ՄԹԱ 55թ. Հայկական դրամ – Արարատ Ժառանգություն
 
Կարդալ մանրամասն

ՄԹԱ 20թ. Հայաստանի հռոմեական դրամ – Արարատ
 
Կարդալ մանրամասն
ՄԹ 163թ. Հայաստանի հռոմեական դրամ – Արարատ Ժառանգություն
 
Կարդալ մանրամասն
ՄԹ 1050թ. Հայաստանի դրամ – Արարատ Ժառանգություն
 
Կարդալ մանրամասն
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐ

Արարատ լեռ. Հայաստանի զենիթը
 
Հայաստանի աշխարհագրությունը և պատմությունը

Հայաստանը հստակ լեռնային բարձրավանդակ էԿովկասյան լեռների հարավային մասում, որի գագաթնակետը Աստվածաշնչյան Արարատ լեռն է: Այստեղ է ձևավորվել հայ ազգը, և բնակվել իր բնօրրանում հազարավոր տարիներ ի վեր: Այնուամենայնիվ, անցյալ ժամանակներում հայկական թագավորությունները ծավալվել են իրենց բնօրրան բարձրավանդակից այն կողմ, մինչև Միջերկրական և Կասպից ծովերը: Այս բարձրավանդակում ապրող ժամանակակից ժողովուրդներից ոչ մեկը հայերից հինավուրց չէ: Ներկա պետություններից` Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը, կամ, եթե նշենք, իր ճիշտ պատմական անունը` Արցախը, ձևավորվել են բարձրավանդակի արևելյան մասում:


Մ.Թ. 1-ին դարի հայկական տաճար, Գառնի, Հայաստանի Հանրապետություն

Եվրոպան և նրա մշակութային սահմանները

Ներկայումս, հայկական բարձրավանդակը հայաբնակ և Եվրոպական մշակութային սահմանների մաս է կազմում: Նշված սահմանները գրկաբաց են ընդունել Եվրոպական ցիվիլիզացիան, որ հակիրճորեն, բայցև դիպուկ ձևով կարելի է բնութագրել հետևյալ արմատական իրականությունների միջոցով. Հիմնված Քրիստոնեության վրա, հունա-հռոմեական շրջանով անցած, և հետագայում Վերածննդի ժամանակաշրջանում հղկված և զարգացած, ու դրա արժեքների հիման վրա առավել առաջխաղացած:

Եվրոպայի մշակութային սահմանները ճշգրտորեն կարելի է դասակարգել Եվրոպական ցիվիլիզացիային պատկանող ժողովուրդները ներառնելով, բացառությամբ որոշ փոքրամաս ներառուկների: Աշխարհագրական տեսակետից, սա անընդմեջ մայրցամաքային հողատարածք է` իր կղզիներով: Երկայնակի ուղղությամբ, այն ձգվում է Ջիբլարթարի նեղուցից մինչև Վլադիվոստոկ, իսկ ուղղակիորեն` Սկանդինավիայից Հայաստան: Վերջինիս մայրցամաքային սահմանագծերը հիմնականում հարավային կողմում են և խոշոր նշանակություն ունեն, բայց և վտանգ են ներկայացնում վերջինիս համար:

Իր աշխարհագրական դիրքի հետևանքով, գտնվելով մարդկության զարգացման առաջնագծում, Հայաստանը շատ է տուժել, նույնիսկ երբեմն հասնելով գործնականորեն վերանալու սպառնալիքին:

Արդյունքում, կարելի է ասել, որ Հայաստանը և հայերը ենթարկվել են աշխարհում մարդկային իրավունքների հավանաբար վատթարագույն ոտնահարումներին, բայց գոյատևել են:



Ընդհանուր փաստեր

Նախքան անհրաժեշտ միջոցների և հարմարությունների ձեռքբերումը, կազմակերպությունը կզբաղվի միայն համամասնային հարցերով, և ոչ թե անհատական կամ խմբային դեպքերով: Այս հարցերը կդասակարգվեն դեպքերի և զարգացումների համաձայն: Առաջնահերթ կհամարվեն այն հարցերը, որ կազդեն մեծամասնությանը, և համապատասխանորեն կլինեն ցուցակի առաջնային մասում:

Դասակարգումները կհամալրվեն լրացուցիչ տեղեկություններով ու զեկույցներով` ցույց տալու, որ հայկական մարդկային իրավունքները ուժգնորեն ոտնահարվել են, և թե ինչպես է կարելի ապագայում այսպիսի ոտնահարումներից խուսափել:


 

Արարատ  Ժառանգություն,  2006/2010  թվական:  Բոլոր  իրավունքները  վերապահված  են:  Կարևոր  նշում.  Նախքան  Արարատ  Ժառանգություն ՍՊԸ կողմից անհրաժեշտ ֆոնդերի ձեռքբերումը, որոնց բավարար լինելու որոշումը վերապահված է միայն իրեն, կազմակերպությունն, ի դեպ, իրեն է վերապահում միայն հայտնի և հավաքական հայերի մարդկային իրավունքների հարցերը դիտարկելու իրավունքը: Այս կայքի պատրաստման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:



French version English version French version